Բամբակի առաջին բերքն առաջին կարգի է ստացվել. ԳագիկԾառուկյանի խոշոր նախաձեռնության արդյունքները (տեսանյութ)
Խորհրդային Հայաստանի տնտեսության առանցքային և մեծ համբավ վայելող ճյուղերից մեկը՝ բամբակագործությունը վերակենդանացնելու Գագիկ Ծառուկյանի ցանկությունն արդեն տեսանելի է:
Արմավիրի մարզում՝ Արաքս գետի ափին գտնվող տարածքներում, արդեն մի քանի օր է մեծ թափով մեկնարկել է բամբակի բերքահավաքը:
Մասնագետների պնդմամբ՝ առաջին բերքն առաջին կարգի է ստացվել: Ճյուղի վերակենդանացման համար մինչև այս պահը կատավել են հսկայական ներդրումներ՝ կառուցվել է վեց ջրամբար, պոմպակայաններ, մեկնարկել է բամբակի վերամշակման գործարանի շինարարությունը:
Խոշորամասշտաբ ծրագիրն իրականացվում է սիրիական «Սաբաղ գրուպ» ընկերության տնօրեն Ամար Սաբաղի և եվրոպական հայտնի տեքստիլ ընկերությունների ներկայացուցիչների հետ:
Ամար Սաբաղն այցելել է բամբակի դաշտեր և Արմավիր մարզում կառուցվող բամբակի վերամշակման գործարան, ծանոթացել է աշխատանքների ընթացքին:
Մանրամասները՝ տեսանյութում