Մեսսին պատմել է, թե կարիերայի ընթացքում ումից է մարզաշապիկ խնդրել
Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին պատմել է, թե իր կարիերայի ընթացքում նա ումից է մարզաշապիկ խնդրել: Այս մասին տեղեկանում ենք AS սպորտային պարբերականից:
Մեսսին նշել է, որ նա մարզաշապիկ փոխանակել է միայն հայրենակիցների հետ, իսկ այդ ամենից զատ, նա միայն մեկ անգամ է մարզաշապիկ խնդրել և այն էլ Զինեդին Զիդանից:
Ընդգծենք, որ Զիդանն այս պահին մարզում է Մադրիդի «Ռեալ»-ը: