«Դուք կառչած եք Ձեր աթոռից». երիտասարդները դատարկ աթոռ էին բերել Արայիկ Հարությունյանի համար (տեսանյութ)
Ուսանողներն ու ՀՅԴ երիտասարդական թևը բողոքի ակցիաներով շարունակում են պահանջել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը:
Նրանք կառավարության հերթական նիստի օրը պաստառներով ու բարձրախոսներով հավաքվել էին կառավարության շենքի մոտ: «Ինձ լեզուն է հայ պահել», «ազգային և առաջադեմ կրթություն», «Արայիկ, go home» և համանման գրություններով պաստառներից բացի, երիտասարդները բերել էին նաև դատարկ աթոռ:
Երիտասարդները բացատրեցին, որ աթոռը բերել են Արայիկ Հարությունյանի համար` նրան ապացուցելու, որ կառչած է իր աթոռից:
Մանրամասները` տեսանյութում: