Փարիզի ՀՅԴ երիտասարդները պաստառներով մոտեցել են Արայիկ Հարությունյանին` պահանջելով նրա հրաժարականը (տեսանյութ)
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին ֆրանսիաբնակ դաշնակցականները դիմավորել են նրա հրաժարականի պահանջով:
«ՀՅԴ Նոր սերունդ» ֆեյսբուքյան էջում հրապարակվել է տեսանյութ, որտեղ ՀՅԴ-ական մի քանի երիտասարդներ պաստառներով մոտենում են նախարարին ու տեղեկացնում, որ իրենք միանում են Հայաստանում գտնվող իրենց համախոհների և կուսակիցներին պահանջին:
«Փարիզում մենք այսօր երեկոյան շրջապատեցինք Հայաստանի կրթության նախարար Արայիկ Հարությունյանին:
Մենք ուզում էինք նրան հիշեցնել, որ մենք նույնպես պահանջում ենք իր հրաժարականը, և որ «ներքին և Սփյուռքի դաշնակցությունը» չի տարանջատվում, հակառակ նրա խոսքերին»,- գրել են Արայիկ Հարությունյանին հանդիպած երիտասարդները: