2019 թվականին Facebook-ը ջնջել է 3,2 մլրդ կեղծ էջ
Facebook-ընտարեկան հաշվետվություն է ներկայացրել, ըստ որի 2019 թվականի ընթացքում սոցիալական կայքը 3.2 միլիարդ կեղծ էջեր է փակել:
Ընդ որում, այս տարվա ապրիլ-հունիս ամիսներին հայտնաբերվել ու փակվել է 1.7 միլիարդ կեղծ էջ: Հատկանշական է, որ Facebook-ն այդ էջերը փակել է ավելի շուտ, քան օգտատերերը կհասցնեին բողոք ուղարկել սոցիալական ցանցին:
Բացի այդ, շուրջ 11.1 միլիոն գրառում է ջնջվել, որոնցով տարբեր օգտատերեր ահաբեկչության քարոզ են իրականացրել: