Դժվարին որոշում եմ կայացրել չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի ՀՀ սահմանային փոփոխություններից հետո Խնածախի ապարանքը հայտնվեց սահմանից 700 մ․ հեռավորության վրա Միջուկային փորձարկումների կազմակերպությունը մեկնաբանել է միջուկային փորձարկում անցկացնելու ԱՄՆ պատրաստակամությունըՎրաստանի պատվիրակությունը շրջել է Հայաստանի պատմության թանգարանով Պատրաստ ենք «էս կտորում» անել դեմարկացիա, ինչ մերն է, մերն է․ Ալեն Սիմոնյանը քարտեզ է ներկայացնում Եկեք համախմբվենք մեր ջանքերում՝ պաշտպանելու Արցախի ժողովրդի շահերն ու իրավունքները․ Արտակ Բեգլարյան Օգնության հասած ավտոմեքենան այրվել է, կրակը տարածվել է «Եթե ասեն` կա՛մ պետք է տաս այս բնակավարը ՀՀ տարածքից, կա՛մ պատերազմես, կպատերազմենք»․ Սիմոնյան «Նիկոլը թույլ չի տա, որ Արցախի վտարանդի կառավարություն լինի»․ ադրբեջանաթուրքական մամուլը ցնծում է ՀՀ և Ադրբեջանի ԱԺ նախագահները կրկին կհանդիպեն․ Սիմոնյանը մանրամասներ է հայտնում նախորդ հանդիպումից Սուրեն Պապիկյանը հետևել է զորավարժությանը, հանձնարարականներ է տվել Շոլցն ահաբեկչություն է անվանել ենթակայանի հրկիզումը, որը անջատել է Tesla գործարանի հոսանքըՍիրեցե՛ք իրար, հեռո՛ւ մնացեք ամեն տեսակ ատելությունից, ներքին բևեռացումից․ Արամ Ա ՀՀ ԱԳՆ-ն տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրադրությունը ներկայացրել է Կորեային Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան Ռուսաստանը չի պատրաստվում կռվել ՆԱՏՕ-ի հետ, մենք պաշտպանում ենք մեր պատմական տարածքները․ Պուտին Վթարային ջրանջատում է սպասվում մի շարք հասցեներում Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ոստիկանություն Բաղանիսցիները զայրացած են, վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն ԱՄՆ-ում իրականացված հարցման արդյունքները ցույց են տվել, որ Բայդենն առաջատար է ԹրամփիցՎիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Փաշինյանը ևս մեկ անգամ ցնցեց Հայաստանը՝ բացահայտելով հերթական զիջումների պատրաստակամությունը Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Հենց ՀԱՊԿ-ն է աջակցել Երևանին ծանր իրավիճակներում, ՀՀ իշխանությունը չի խոսում դրա մասին․ Լավրով
ՀՀ ղեկավարությունը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրով
Ապացույցներ են ձեռք բերվել «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչների և ուկրաինացի ազգայնականների միջև ԱԺ պատգամավորները գործուղվում են Բեռլին Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Բաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը «հռչակում է» ռազմական Ռուսաստանը հմտորեն օգտագործում է Ուկրաինայի Զինված ուժերի թույլ կողմերը. Ֆրանսիացի գեներալՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ․ Լարսը բաց է Երեկ թատերական աշխարհում ամենաիսկական տոն էր, որտեղ պարգևատրվեցին տարբեր անվանակարգերի լավագույնները, ի հայտ եկան նոր տաղանդավոր բացահայտումներ․ Իվետա Տոնոյան Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Հայտնի է Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրը Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն «Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններինՀայկազ Բաղմանյանը հերքում է Սուրիկ Խաչատրյանից 10 մլն դրամ պարտք վերցնելը․ Հետք Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը Թուրքիան զինամթերք կարտադրի Ուկրաինայի համարՄարտի 29-ին դադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըԼույս է տեսել «Լսիր իմ ձայնը» երգերի հավաքածուն՝ ի հիշատակ Կրոկուսում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի (տեսանյութ)«Միր» քարտերի սպասարկումը, բացի ՎՏԲ բանկից, մնացած բանկերում արգելելու որոշման խախտումը կդնի լուրջ խնդիրների առաջ․ ԹունյանՓաշինյանը որոշել է Ստեփանակերտի էլիտային ահաբեկել՝ «ցուլերի» զայրույթը մեղմելու նպատակով․ քաղաքագետԲաքուն ռազմական է հռչակում մարզամշակութային համալիրը (լուսանկարներ)Վթարի պահին Կուրսկի կենտրոնում ավտոբուսի արգելակները խափանվել են, այն բախվել է մի քանի մեքենաների և մխրճվել կանգառի մեջ․ 6 մարդ վիրավորվել է (տեսանյութ)Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. ՍաղաթելյանԱշոտ Նավասարդյանի հիշատակը վառ են պահում այն երիտասարդները, որոնց համար Արցախի էջը փակված չէ. ԴանիելյանՄեր ազգի ճակատագիրը պարբերաբար կրկնվում է. Աշոտ Նավասարդյանի դուստր (տեսանյութ)
Մամուլ

«168 ժամ». «Շուրա, իսկ որքա՞ն է քեզ հարկավոր երջանիկ լինելու համար». Նիկոլ Փաշինյանը՝ Նիկոլ Փաշինյանին

«168 ժամ» թերթը գրում է.

«Նախարարների աշխատավարձերը կտրուկ բարձրացնելու՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ջանքերի մասին գրել էինք դեռևս սեպտեմբերի սկզբին։ Մեր այդ հրապարակման մեջ տեղեկացրել էինք, որ հեղափոխական կառավարությունը վերին օղակներում աշխատավարձեր է բարձրացրել՝ ներդրված մի նոր մոդելով։ Ըստ այդմ, նախարարները 2019 թ. մայիսից սկսած՝ ամսական ստանում են 1.5 միլիոն դրամ, փոխնախարարները՝ 1.1 միլիոն դրամ, և 800 հազար դրամ նրանք, ովքեր զբաղեցնում են գերատեսչական գլխավոր քարտուղարի, այն է՝ աշխատակազմի ղեկավարի պաշտոնը։

Նշել էինք նաև, որ վարչապետ Փաշինյանը սեփական թիմին խրախուսելու համար ամենամսյա ճոխ պարգևատրումները սկսել է անել 2019 թ. մայիսից, և դա արվում է ծածուկ կերպով՝ հատուկ մշակված ինչ-որ անհասկանալի մեխանիզմի միջոցով։

Չի բացառվում, որ իր գործունեությունը թափանցիկ և հաշվետու հռչակած կառավարությունը ներդրված մեխանիզմը մոգոնել էր հանրային պարսավանքներից, հասարակության քննադատություններից խուսափելու համար, ինչը, սակայն, չհաջողեց։
Մեր հրապարակումից մեկ ու կես ամիս անց՝ «Հետք» պարբերականը համառ հարցումների օգնությամբ գաղտնազերծեց նորօրյա չինովնիկներին խրախուսելու ողջ սխեման՝ վարչապետի գաղտնի հանձնարարականի մասին։ Պետբյուջեից բաշխվող միլիոնավոր դրամների աշխատավարձերի մասին կառավարությունը խուսափել էր մանրամասներ տրամադրել՝ հիմնավորմամբ, թե իբր որոշումը գաղտնի է։

Միայն առանձին նախարարություններից ստացած աշխատավարձային ֆոնդի մասին տեղեկության շնորհիվ է լրագրողը կարողացել հետևություն անել, որ օրենքով սահմանված 793 հազար 680 դրամի փոխարեն՝ նախարարները ստացել են 1,5 մլն դրամ աշխատավարձ:

Պետական պաշտոն զբաղեցնող անձանց աշխատավարձի չափը սահմանված է օրենքով, որը վերջին անգամ փոփոխվել է 2013 թվականին, երբ ԱԺ ՀԱԿ ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի ամբիոնից քննադատում էր նախկին իշխանությունների՝ ԱԺ բերած օրենքի նախագիծը։

«Բարձրանում են Սերժ Սարգսյանի, Հովիկ Աբրահամյանի, Տիգրան Սարգսյանի աշխատավարձերը՝ այն մարդկանց, որոնց պաշտոնում գտնվելու ժամանակ աղքատությունը հասել է 35 տոկոսի, արտագաղթն ահագնացել է: Երևի կարելի է ենթադրել, որ այս պաշտոնյաները խեղճ են եղել փողից, դրա համար էլ նման կերպ են աշխատել։ …

Պաշտոնական վիճակագրությամբ՝ Հայաստանում այսօր մեկ միլիոնից ավելի մարդ աղքատ է, այդ մարդիկ ամեն օր լուրի են սպասում, թե ինչ կանի, այսպես կոչված, քաղաքական էլիտան՝ իրենց հուսահատության ճիրաններից ազատելու համար: Ու ահա այսօր իրենք կստանան «բարի լուր», որ քաղաքական էլիտան բարձրացրել է ինքն իր աշխատավարձը: Ի՞նչ է սա, եթե ոչ՝ ցինիզմ, աղքատության, արտագաղթի ու հուսահատության ֆոնին: Սա ցինիզմ է, և սա հատուկ եմ ասում բոլոր նրանց համար, ովքեր իմ դիրքորոշումը կորակեն՝ որպես պոպուլիստական»,- 2013 թ. ԱԺ ամբիոնից ասում էր նա:

Նույն կերպ այն ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի համար հասկանալի չէր՝ ինչո՞ւ պիտի բարձրանան վարչապետ Տիգրան Սարգսյանի, մշակույթի նախարարի, քաղաքաշինության նախարարների աշխատավարձերը, արդյո՞ք այն պատճառով, որ նրանք համրի նման հետևել են, թե ինչպես է օլիգարխ Սամվել Ալեքսանյանը քարուքանդ անում մշակութային արժեքը՝ Փակ շուկայի շենքը:
«Այդ ինչքա՞ն պիտի աշխատավարձ բարձրացնեք, որ Փակ շուկայի ոչ անհայտ սեփականատիրոջ ունեցածը քիչ թվա նախարարներին: Ինչո՞ւ պիտի բարձրանա ԱԺ պատգամավորների աշխատավարձը: Ավելի քան մեկ տարի մենք իրար հետ այստեղ ենք, հիշատակեք մի դեպք, երբ ռեալ ցավ ենք ապրել գլխապատառ փախչող ժողովրդի համար: Աշխատավարձերս ցածր էր՝ դրա համա՞ր չենք կարողացել: Հիմա էլ պատգամավորները բողոքում են, թե ինչու է նոր սանդղակով իրենց աշխատավարձը նույնացվում նախարարների հետ: Չնեղանաք, բայց պետք է ասեմ՝ դեռ գոհ եղեք, որ ԱԺ պատգամավորին չեն նույնացրել կառավարության թղթերը դակողի հետ, որովհետև ինչ բերում են՝ դակում, օրենք ենք սարքում»,- սրանք ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի 2013 թ. հոկտեմբերի 24-ին հնչեցրած ելույթից հատվածներ են, որով նա քննադատում էր այդ ժամանակվա իշխանություններին։ Ելույթի վերջում Փաշինյանն ասում էր, որ ստեղծված իրավիճակն իրեն հիշեցնում է Օստապ Բենդերի հայտնի հարցը՝ «Շուրա, իսկ որքա՞ն է քեզ հարկավոր երջանիկ լինելու համար»:

Ինչ խոսք, կյանքը բումերանգ է. ժամանակին նախկին իշխանություններին ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը դաժանաբար քննադատում էր այն բանի համար, որ ՀՀԿ իշխանությունները ԱԺ էին ներկայացրել «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի նախագիծ, որով բարձրացվում էր պաշտոնյաների, պատգամավորների աշխատավարձերը։ Այսօր նույն Նիկոլ Փաշինյանն աշխատավարձերի բարձրացումն անում է բոլորից թաքուն, որպեսզի հասարակությունը չնկատի և չքննադատի։ Լրատվամիջոցները թույլ չտվեցին դա գաղտնի անել։

Եվ, վերադառնալով հեղափոխական նախարարների, փոխնախարարների և մյուսների աշխատավարձերի կտրուկ և գաղտնի կերպով բարձրացմանը, նշենք. հատկանշական է, որ այսօր «հատուկ վերաբերմունքի» արժանացնելու հարցում նշված արտոնյալների ցանկում վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ներառել ստորին օղակում աշխատողներին, մինչդեռ վարչության պետերն ու բաժինների ղեկավարները, գլխավոր մասնագետները պետական կառավարման համակարգում լոկոմոտիվն են համարվում։

Բայց ահա 168.am-ին փոխանցված տեղեկության համաձայն՝ նույն գաղտնի հրամանով արտոնյալ վճարվող նախարարների շարքում այսուհետ դասվում են նաև Տեսչական մարմինների պետերը, ընդ որում՝ նրանց աշխատավարձը 7.5 գործակցից հասել է 10-ի։
Այսինքն՝ Տեսչական մարմինների ղեկավարները ստանում են 1 մլն դրամ մաքուր աշխատավարձ, իսկ սա արվել է իբր կոռուպցիոն ռիսկերը բացառելու համար, անկախ մոտիվացիայի կամ նրանց կատարողականի արդարացված լինելուց։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում