ԱՄՆ-ն մեղադրվում է Բոլիվիայում պետական հեղաշրջմանն աջակցելու մեջ
Բոլիվիայի նախկին նախագահ Էվո Մորալեսն ԱՄՆ-ին մեղադրել է Բոլիվիայում պետական հեղաշրջմանն աջակցելու մեջ:
Մորալեսը նաև քննադատել է նախագահ Թրամփի որոշումը՝ ճանաչել Բոլիվիայի նոր իշխանությանը որպես օրինական իշխանություն:
Հիշեցնենք, որ Բոլիվիայում պետական հեղաշրջումից հետո նախկին նախագահը քաղաքական ապաստան էր ստացել Մեքսիկայում, իսկ երկրի նախագահ էր հռչակվել ընդդիմության առաջնորդ Ժանին Անեսը: