Մելինե Դալուզյանն իմ անձնական պաշտպանության ներքո է․ Փաշինյան
Եվրոպայի եռակի չեմպիոն Մելինե Դալուզյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձնական պաշտպանության ներքո է։ Այս մասին այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում հայտարարել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանը նշել է, որ իրեն չեն զեկուցել ֆիլմի ֆինանսավորման մասին, սակայն ինքը ողջունում է ֆիլմի ստեղծման և գաղափարը, և ֆինանսավորման գործընթացը։
Հիշեցնենք, որ «Մել» ֆիլմի ֆինանսավորման համար պետությունը հատկացրել է 20 միլիոն դրամ: