Թիմիս հետ միասին մանրամասն կխոսենք վաղը․ Արսեն Բաբայան
ԱԺ Աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Սիրելի լրագրողներ
Իմ նկատմամբ իրականացված ապօրինի քրեական հետապնդման, 22 օր ինձ ապօրինի անազատության մեջ պահելու (փաստացի պատանդի կարգավիճակում), ինչպես նաև նախաքննության մարմնի և դատարանի կողմից թույլ տրված բացահայտ և աննախադեպ ապօրինությունների վերաբերյալ պաշտպանական թիմիս հետ միասին մանրամասն կխոսենք վաղը, մամուլի ասուլիսի շրջանակներում:
Այսպիսով տեղեկացնում եմ, որ նոյեմբերի 14-ին, ժամը 12:00-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում կկայանա իմ և պաշտպաններիս՝ Լուսինե Սահակյանի, Երվանդ Վարոսյանի և Լուսինե Մարտիրոսյանի մամուլի ասուլիսը:
Սիրով սպասում ենք բոլորիդ: Հարգանքով՝ Արսեն Բաբայան»։