ՀՀ կառավարությունը 2 լաստանավ գնելու շուրջ բանակցություններ է վարում ՌԴ-ի հետ․ Պապիկյան
Հայաստանի կառավարությունը 2 լաստանավ գնելու շուրջ բանակցություններ է վարում Ռուսաստանի հետ,- այսօր ԱԺ նիստում հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:
«Այժմ նման հնարավորություն կա, քանի որ Ղրիմում կամրջի կառուցումից հետո ռուսական կողմում այս պահին պարապուրդի մատնված լաստանավեր կան, և մենք պետք է հասկանանք՝ ինչպես կարող ենք մեզ համար ավելի հասանելի գնով և միջոցով գնել տվյալ լաստանավերը»,- նշել է Պապիկյանը։