Ձմռանը գազը չի թանկանա. փոխվարչապետ
Ձմռան ամիսներին գազի գինը չի բարձրանա: Այս մասին այսօր ԱԺ նիստում հայտարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:
Գրիգորյանը վստահեցրել է, որ գազի գնի շուրջ բանակցությունները դեռևս շարունակվում են:
«Դա նորմալ գործընթաց է: Այո, մենք միշտ պետք է տվյալ հարցով բանակցություններ վարենք: Այժմ կարող եմ վստահ ասել, որ մենք կարող ենք դիտարկել բանակցությունների միջանկյալ արդյունքները, եւ հայտնել, որ ձմռան ամիսներին Հայաստանի քաղաքացիների համար գազի գինը չի բարձրանա, եւ մինչեւ հաջորդ տարվա ապրիլի 1-ը այդ հարցը չի քննարկվելու»,- նշել է նա: