Ինչպես ձեր կուսակցության ղեկավարն է ասում` «Հանգիստ վեր ընկեք տեղներդ». ՀԿ-ի փորձագետը՝ Վահե Կոստանյանին
ՀՀ ԱԺ «ԲՀԿ» խմբակցության փորձագետ` Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Որպես մեծահոգի մարդ Արարատ Միրզոյանի օգնական Վահան Կոստանյանին մի խորհուրդ տամ.
Ինչպես ձեր կուսակցության ղեկավարն է ասում. «Հանգիստ վեր ընկեք տեղներդ», դու կոնկրետ քաղաքական ուժերին խորհուրդ տալուց առաջ պետք է հիշես, որ շատ փոքր ես բառի թե բուն, թե փոխաբերական իմաստներով:
Ավելի լավ է քո` օրենքով սահմանված պարտականությունները սովորես և դրանց շրջանակներում օգնես վերադասիդ, այլ ոչ թե խառնվես «մեծերի» գործերին, նամանավանդ, որ հաճախ ոտքի տակ ընկնելու սեր ունես:
Ցտեսություն»: