Էմրե Ջանի համար կպայքարեն 2 գրանդ ակումբներ
Թուրինի «Յուվենտուս»-ի կիսապաշտպան Էմրե Ջանի ծառայությւոններով հետաքրքրված են «ՊՍԺ»-ն ու «Բարսելոնա»-ն: Այս մասին տեղեկանում ենք Sky Sports-ից:
Ջանը մտադիր է ձմռանը հեռանալ ակումբից, քանի որ չի ստանում բավարար խաղաժամանակ:
Ընդգծենք, որ Ջանը թուրինյան թիմ եկավ 2018 թվականին և այդպես էլ չկարողացավ իր տեղը ամրապնդել մեկնարկային կազմում: