Նեյմարը հայտնել է, որ ցանկանում է վերադառնալ «Բարսելոնա»
«ՊՍԺ»-ի հարձակվող Նեյմարը նորից ցանկանում է վերադառնալ «Բարսելոնա»: Այս մասին տեղեկանում ենք Mundo Deportivo կայքից:
Նեյմարին նկատել են Բարսելոնա քաղաքում, որտեղ նա մասնակցել է Լուիս Սուարեսի կնոջ ծննդյան արարողությանը, որին ներկա է եղել նաև Մեսսին: Այդ ժամանակ Նեյմարը հայտարարել է, որ ցանկանում է վերադառնալ կատալոնական ակումբ:
Նեյմարի պայմանագիրը փարիզյան թիմի հետ ավարտվում է 2022 թվականին: