Չիլիի նախագահը կոչով դիմել է ժողովրդին
Չիլիի նախագահ Սեբաստիան Պիներան երկրի քաղաքացիներին երեք առաջարկ է արել, որոնցով կոչ է արել նրանց դադարեցնել ցույցերը: «Առաջինը՝ խաղաղությունն է, որով դատապարտվելու է բռնությունն իր բոլոր դրսևորումներով, երկրորդը՝ արդարությունը, որով սոցիալական երաշխիքներ են տրվելու քաղաքացիներին և երրորդը՝ նոր Սահմանադրության ընդունումը, որում հաշվի կառնվի քաղաքացիների որոշումները»,- ասել է նախագահը:
Պիներան հավելել է, որ նոր Սահմանադրության ընդունման խոսքը քաղաքացունը պետք է լինի:
Հիշեցնենք, որ տևական ժամանակ է Չիլիում հակակառավարական ցույցեր են, որոնք հաճախ ուղեկցվում են անկարգություններով:
Երեքշաբթի օրը ցուցարարները հարձակվել էին Արգենտինայի դեսպանի առանձնատան վրա, կոտրել հյուրանոցների ու խանութների ապակիները: