Մատների արանքով եք նայում հարցին. Բաբկեն Թունյանը` Ջրային կոմիտեի նախագահին (տեսանյութ)
Ջրային կոմիտեն Ազգային ժողովի քննարկման է ներկայացրել 2 նախագիծ: Քննարկման ժամանակ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը նկատեց, որ թեև նախագծին կողմ է քվեարկելու, սակայն Ջրային կոմիտեի նախագահ Վարդան Մելքոնյանն այդպես էլ չի պատասխանել նախագծի հետ կապված իր կողմից մինչ այս հնչեցված հարցին:
«Եթե դուք փոփոխություն եք առաջարկում ու դրա վերաբերյալ հարցին չեք պատասխանում, ուրեմն նշանակում է՝ անհարգալից վերաբերմունք եք դրսևորում ԱԺ նկատմամբ: Եթե գալիս եք ԱԺ, ձեր բերած նախագծի հետ կապված հարցի պատասխանը չգիտեք, ուրեմն մատների արանքով եք վերաբերվում խնդրին»,- ասաց պատգամավորը:
Մանրամասները` տեսանյութում: