Ուսանողները շարունակում են դասադուլը` պահանջելով Արայիկ Հարությունյանի հրաժարականը (ուղիղ)
Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ուսանողներն օրեր առաջ բողոքի ակցիա սկսեցին Հ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի դեմ: Նրանք պահանջում են Հարությունյանի հրաժարականը:
Ուսանողների հրաժարականի կոչին միացել են քաղաքական ուժեր, հասարակական կազմակերպություններ ու նախաձեռնություններ, որոնք միասին նստացույց ու տարբեր բողոքի ակցիաներ են իրականցնում:
Այս պահին բանասերները դասադուլ են անում: