ԵՄ-ի հետ հարաբերություններում մենք մեծ խնդիրներ չենք ունեցել և չունենք. Փաշինյանը պատասխանում է Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հարցերին (ուղիղ)
Այսօր Հայաստանի և Ռուսաստանի իշխանությունների միջև կա լիարժեք փոխըմբռնում հարաբերությունների բովանդակության, ռազմավարության ներկայի և ապագայի վերաբերյալ։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 12-ին, Փարիզում ֆրանսահայ աշխարհիկ ու հոգևոր կառույցների ղեկավարների հետ հանդիպմանն ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով արտաքին քաղաքականության ոլորտում կառավարության 1.5 տարվա գործունեությանը։