Հայաստանի հավաքականը երկրորդ մարզումն է անցկացրել Հունաստանի հետ խաղից առաջ
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 12-ին երկրորդ մարզումն է անցկացրել Եվրոպայի առաջնության որակավորման փուլի նախավերջին տուրի՝ Հունաստանի հետ խաղից առաջ,- տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները հիմնականում աշխատել են ստանդարտների իրացման և դարպասին ճշգրիտ հարվածներ կատարելու վրա:
Նշենք, որ նոյեմբերի 15-ին Հայաստանի հավաքականը կընդունի հույներին, նոյեմբերի 16-ին կավարտի մարզումային հավաքը Երեւանում և կմեկնի Պալերմո, որտեղ նոյեմբերի 18-ին կանցկացնի վերջին ընտրական խաղը Իտալիայի թիմի հետ։