Մարզպետի թեկնածուի պատճառով դանակահարություն Կոտայքի ՋՕԸ-ո՞ւմ
ArmDaily.am-ի տեղեկություններով Կոտայք ՋՕԸ-ում այսօր միջադեպ է տեղի ունեցել։ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն իր թեկնածուին է ցանկացել նշանակել ՋՕԸ պետի ժ/պ, ով վերջինիս մտերիմն է, սակայն գյուղացիների կողմից դիմադրության է արժանացել, ծեծկռտուք է սկսվել, ինչն ավարտվել է դանակահարությամբ։ Մեր տեղեկություններով ոստիկանության «Նաիրի» բաժանմունքի ոստիկաններին հենց Ռոմանոս Պետրոսյանն է կանչել դեպքի վայր։
Մեզ հայտնի դարձավ, որ դանակահարությունը թաքցնելու համար այն ոստիկանությունում գրանցել են որպես քաշքշուկ՝ քրեական գործից խուսափելու համար։
ArmDaily.am-ի հետ զրույցում մարզպետը նշեց, որ այդպիսի բան չի կարող լինել.«Ոչ, նման բան չի եղել։ Չի էլ կարա լինի, քանի որ ՋՕԸ-ի պետին նշանակում է Վարչխորհուրդը»։ Դիտարկմանը, որ մենք տեղեկություններ ունենք, որ ինքն է ոստիկանության «Նաիրի» բաժանմունքի ոստիկաններին կանչել դեպքի վայր, Պետրոսյանը նշեց, որ
որ դա ուրիշ միջադեպ է և կապ չունի պետի կամ նմանատիպ նիստի հետ.«Դրա մասին առանձին հաղորդագրություն կտա ոստիկանությունը կարծում եմ ավելի ուշ»։