Ձեր «սուպերլեգիտիմությունը» մեր երկրի ու ժողովրդի համար չար կատակ չդարձնեք․ Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Սա պարզապես գրեմ ու անցնեմ առաջ, որ հետո չասեք, որ չեմ զգուշացրել:
Վարչապետ և ԱԳ նախարար, հանկարծ չքննարկեք 5 շրջանների վերադարձը, առանց Արցախի կարգավիճակի վերջնական հստակեցման և անվտանգության հստակ և երաշխավորված միջոցառումների: Ոչ մի դեպքում:
Ձեր «սուպերլեգիտիմությունը» մեր երկրի ու ժողովրդի համար չար կատակ չդարձնեք:
Ժողովուրդը և մենք չենք ներելու, չենք ընդունելու և ընդվզելու ենք»: