Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Փաշինյանը ևս մեկ անգամ ցնցեց Հայաստանը՝ բացահայտելով հերթական զիջումների պատրաստակամությունը Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Հենց ՀԱՊԿ-ն է աջակցել Երևանին ծանր իրավիճակներում, ՀՀ իշխանությունը չի խոսում դրա մասին․ Լավրով
ՀՀ ղեկավարությունը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրով
Ապացույցներ են ձեռք բերվել «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչների և ուկրաինացի ազգայնականների միջև ԱԺ պատգամավորները գործուղվում են Բեռլին Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Բաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը «հռչակում է» ռազմական Ռուսաստանը հմտորեն օգտագործում է Ուկրաինայի Զինված ուժերի թույլ կողմերը. Ֆրանսիացի գեներալՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ․ Լարսը բաց է Երեկ թատերական աշխարհում ամենաիսկական տոն էր, որտեղ պարգևատրվեցին տարբեր անվանակարգերի լավագույնները, ի հայտ եկան նոր տաղանդավոր բացահայտումներ․ Իվետա Տոնոյան Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Հայտնի է Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրը Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն «Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններինՀայկազ Բաղմանյանը հերքում է Սուրիկ Խաչատրյանից 10 մլն դրամ պարտք վերցնելը․ Հետք Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը Թուրքիան զինամթերք կարտադրի Ուկրաինայի համարՄարտի 29-ին դադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըԼույս է տեսել «Լսիր իմ ձայնը» երգերի հավաքածուն՝ ի հիշատակ Կրոկուսում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի (տեսանյութ)«Միր» քարտերի սպասարկումը, բացի ՎՏԲ բանկից, մնացած բանկերում արգելելու որոշման խախտումը կդնի լուրջ խնդիրների առաջ․ ԹունյանՓաշինյանը որոշել է Ստեփանակերտի էլիտային ահաբեկել՝ «ցուլերի» զայրույթը մեղմելու նպատակով․ քաղաքագետԲաքուն ռազմական է հռչակում մարզամշակութային համալիրը (լուսանկարներ)Վթարի պահին Կուրսկի կենտրոնում ավտոբուսի արգելակները խափանվել են, այն բախվել է մի քանի մեքենաների և մխրճվել կանգառի մեջ․ 6 մարդ վիրավորվել է (տեսանյութ)Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. ՍաղաթելյանԱշոտ Նավասարդյանի հիշատակը վառ են պահում այն երիտասարդները, որոնց համար Արցախի էջը փակված չէ. ԴանիելյանՄեր ազգի ճակատագիրը պարբերաբար կրկնվում է. Աշոտ Նավասարդյանի դուստր (տեսանյութ)Crocus City Hall-ում ահաբեկչություն իրականացնողները եղել են թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ազդեցության տակՀատկացումներ՝ Սերգեյ Փարաջանովի և Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակների հոբելյանական միջոցառումների պատշաճ կազմակերպմանըԱնցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացելԱրարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի՝ Բելառուսի ներկայացրած անհամապատասխանությունների հավաստիությունը ստուգելու համար. ՍԱՏՄՀայաստանից միայն տրաֆարետն է մնացել, բովանդակություն չկա. Շարմազանով (տեսանյութ)25-օրյա զորահավաքի մասնակցի ահազանգը. բանակը գցել են քացու տակՀՀ-ն 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների հումանիտար կարիքների բավարարման համարՍտավրոպոլում տղամարդը սպանել է երկու անչափահաս դուստրերին, կրակել կնոջը, ապա ինքնասպան եղել Այս իշխանությունը մի բան է միայն լավ անում` հարմարավետ տեղավորվում է ադրբեջանական քաղաքական գծի մեջ և սպասարկում հանձնման օրակարգը. ԱբրահամյանՓաշինյանը որոշել է Ստեփանակերտի էլիտային ահաբեկել. Սուրենյանց
«Չտրվել սադրանքին, չհավատալ սպառնալիքի տակ մեր հայրենակիցներից կորզված խոսքերին». «ՀայաՔվե»
«Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնումԱլիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքիցԱվարտվել է Հրազդանի 64-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունըԵրթևեկության փոփոխություն՝ Միկոյան - Գալշոյան փողոցների խաչմերուկումԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածքԿառավարությունը 19 միլիոն դրամ կհատկացնի՝ Գազայից տեղահանված 1,5 միլիոն անձի մթերք և դեղեր տրամադրելու համարՀայաստանում ստվերային պետություն գոյություն չունի. Ստեփան Դանիելյան (տեսանյութ)Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերի հետԱյսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում. Նոյեմի Անդրեասյան
Հասարակություն

Փաշինյանին օրենքով պետք է արգելել խոսել որևէ օտար լեզվով, առավել ևս անգլերեն․ Սամվել Ֆարմանյան

Արցախի խնդրի մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատկերացումները կենցաղային դիլետանտությունից այն կողմ չեն անցնում, այն ավելի գրոտեսկային պատկեր է ստանում, երբ փորձում է այդ ամենն արտահայտել անգլերենով։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 12-ին, ֆեյսբուքի իր էջում գրառում է արել հասարակական, քաղաքական գործիչ Սամվել Ֆարմանյանը։

Գրառման մեջ, մասնավորապես, ավսում է․

«Նիկոլ Փաշինյանին կատարելապես հակացուցված է Արցախյան խնդրի, պետական ու առանցքային նշանակության այլ հարցերի մասին արտահայտվել կամ բանակցություններ վարել անգլերենով կամ որևէ այլ օտար լեզվով։ Ցավոք, մի կողմից նրա պատկերացումներն Արցախյան խնդրի մասին կենցաղային դիլետանտությունից այն կողմ չեն անցնում, մյուս կողմից՝ այն ավելի գրոտեսկային պատկեր է ստանում, երբ փորձում է այդ ամենն արտահայտել անգլերենով, որին նա բնավ չի տիրապետում։

Մեռանք ասելով՝ ամոթ չէ որևէ օտար լեզվով լավ չխոսելը։ Ամոթ չէ, որ քո անգլերենը բավարար է, որպես զբոսաշրջիկ, ոչ անգլիախոս երկրների խանութներից առևտուր անելու կամ ռեստորաններում ուտեստ պատվիրելու համար, բայց բնավ բավարար չէ այդ լեզվով բանակցություններ վարելու կամ Արցախի մասին մեր պետության տեսակետները ներկայացնելու համար։ Ամոթ ու անընդունելի է էս պարզ իրողությունը չգիտակցելն ու չհասկանալը, ինչի արդյունքում Արցախյան հիմնախնդրի մասին էնպիսի մառազմատիկ ձևակերպումներ է հնչեցնում, որ զարմանքի փոխարեն արդեն վաղուց միայն զայրույթ է առաջացնում։

Մեկ օրինակ ընդամենը. ի պատասխան ադրբեջանցի բլոգերի հարցի՝ Նիկոլ Փաշինյանը Փարիզում ասել է. «There is internationally established negotiation format, named OSCE Minsk Group Co-chairmanship and the mandate of that format is to decide on final status of Naghorno-Karabakh». Հայերեն թարգմանությամբ. «Կա միջազգայնորեն հաստատված բանակցային ձևաչափ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը, և այդ ձևաչափի առաքելությունն է որոշել Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը»։

Ամոթ։ Հազար ամոթ։ Մի միլիոն ամոթ։ Միջնորդական առկա ու հնարավոր ոչ մի ձևաչափ, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը, ՉՈՒՆԻ առաքելություն՝ որոշելու Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը։ Այդ կարգավիճակի որոշումը բխում է բացառապես Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամքից, նրանց ինքնորոշման անքակտելի ու միջազգայնորեն երաշխավորված իրավունքից։ Միջնորդները ընդամենը առաքելություն ունեն օգնելու ու օժանդակելու հակամարտության կողմերին՝ գտնելու հակամարտության լուծման ուղիները, համադրելու նրանց շահերն ու պատկերացումները, այդ առաջարկությունների շուրջ օգնելու հասնել հակամարտության կարգավորմանը։

Եթե ԱԳՆ֊ն ու Վարչապետի աշխատակազմի արտաքին կապերը սպասարկող պաշտոնյաները վախենում են հանուն մեր պետության շահերի Նիկոլին փակել սենյակում ու Արցախի հարցում լիկբեզ անցկացնել ու համոզել նրան չարտահայտվել անգլերենով, որպես վերջին հուսալի տարբերակ մնում է դա անել օրենքով և Փաշինյանին օրենքով արգելել խոսել որևէ օտար լեզվով, առավել ևս անգլերեն»։