ԱՄՆ-ն պատրաստվում է Չինաստանի ու Ռուսաստանի դեմ տիեզերական պատերազմի
ԱՄՆ-ն գնահատել է Չինաստանի ու Ռուսաստանի հետ տիեզերական պատերազմի հավանականությունը։ Այս մասին տեղեկանում ենք Bloomberg-ից։
ԱՄՆ-ի օդային ուժերի գեներալ Ջոն Հեյթենը, նախքան իր պաշտոնը թողնելը, ազգային հետախուզությանը խնդրել է պատրաստել տիեզերական սպառնալիքների ցուցակը:
Պաշտպանության դեպարտամենտի տիեզերական անվտանգության ղեկավար Սթիվ Չինան արդեն հայտարարել է, որ «սպառնալիքներն իրականում չափազանց մեծ են և ընդլայնվում են»:
Ընդգծենք, որ Պենտագոնն արդեն 14,1 միլարդ դոլար է խնդրել պետական բյուջեից, որպեսզի ազգային անվտանգությունն ավելի ամրացնի։