Մանվել Գրիգորյանը դատական նիստին անվասայլակով էր եկել (ուղիղ)
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների նստավայրում ընթանում է ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը։
Թեև Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը վատ է, սակայն բժշկական եզրակացության հիման վրա, նրան թույլ է տրվել մասնակցել դատական նիստերին։
Ի տարբերություն նախորդ մի քանի դատական նիստերի՝ այս նիստին մասնակցում է նաև Մանվել Գրիգորյանը։ Նա եկել էր անվասայլակով։