«Յուվենտուս»-ի ֆուտբոլիստները սպասում են, որպեսզի Ռոնալդուն ներողություն խնդրի
Թուրինի «Յուվենտուս»-ի ֆուտբոլիստները դժգոհ են եղել իրենց թիմակից Կրիշտիանու Ռոնալդուի պահվածքից, որ նա ցույց տվեց «Միլան»-ի դեմ հանդիպման ժամանակ։
Պորտուգալացին հանդիպման 54-րդ րոպեին փոխարինվեց և միանգամից գնաց հանդերձարան։ «Յուվենտուս»-ը որոշում է կայացրել չտուգանել Ռոնալդուին և այս հարցով թուրինյան ակումբի տնօրեն Ֆաբիո Պարատիչին կապ է հաստատել Ռոնալդուի գործակալ Ժորժե Մենդեշի հետ, որպեսզի քննարկի այս հարցը»։
Թիմի ֆուտբոլիստները սպասում են, որ Ռոնալդուն ներողություն խնդրի։