Գնացքների բախում Բանգլադեշում. կա 19 զոհ և 50 վիրավոր
Բանգլադեշում երկու գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 19-ի: Ավելի քան 50-ը վիրավորվել է:
Գնացքներն իրար էին բախվել երեքշաբթի վաղ առավոտյան՝ Բանգլադեշի Չիտտագոնգ շրջանում:
Նախնական տվյալներով՝ բախման մեղավորը գնացքներից մեկի վարորդն է, ով անտեսել է մոտեցող մյուս գնացքի զգուշացնող ազդանշանը: