Արդարադատության փոխնախարարն ազատվել է պաշտոնից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանն ազատվել է պաշտոնից։ Որոշումը ստորագրվել է նոյեմբերի 8-ին։
Պատճառների մասին այս անգամ էլ ոչինչ չի ասվում։
Հղում է կատարվում «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի առաջին մասին, որը սահմանում է. «Նախարարի տեղակալին նախարարի առաջարկությամբ պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է վարչապետը»։