ԻՊ-ը ստանձնել է Սիրիայում երկու հայ հոգևորականների սպանության պատասխանատվությունը
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն իր վրա է վերցրել Սիրիայում երկու հայ հոգեւորականների սպանության պատասխանատվությունը։ Այս մասին Թվիթերի միկրոբլոգում հայտնում է քրդական Rudaw հեռուստաալիքը։
Ինչպես հայտնել էին ավելի վաղ, Սիրիայում սպանվել են Ղամիշլիի Հայ կաթոլիկ համայնքի վանահայր տեր Հովսեփ Պետոյանը եւ նրա հայրը՝ քահանա Աբրահամ Պետոյանը։