Փաշինյանը ժամանել է Փարիզ
Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Փարիզ։ Այդ մասին հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը Փարիզից։
Օդանավակայանում նրան դիմավորել են ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը և Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը:
Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-12-ը աշխատանքային այցով կգտնվի Ֆրանսիայի Հանրապետությունում, որտեղ մասնակցելու է Փարիզի խաղաղության երկրորդ համաժողովին և ՅՈՒՆԵՍԿՕ-ի 40-րդ Գլխավոր կոնֆերանսին։