Կատալոնացի ցուցարարները փակել են Իսպանիա-Ֆրանսիա մայրուղին
Կատալոնացի ակտիվիստները երկուշաբթի առավոտյան փակել են Իսպանիայից Ֆրանսիա տանող մայրուղիներից մեկը:
Ակտիվիստները Twitter-սոցիալական կայքում հայտարարել էին, որ այդ կերպ ցանկանում են միջազգային հանրության ուշադրությունը սևեռել իրենց խնդրի վրա, ինչը կստիպի Իսպանիային երկխոսության գնալ:
Ցուցարարները հայտարարել են, որ նոյեմբերի 11-13-ը մտադիր են բողոքի ակցիաներ իրականացնել Իսպանիայով մեկ: Ցույցերի կազմակերպիչը «Ժողովրդավարական ցունամի» անունը ստացած շարժումն է: