«Միասին կարող ենք կյանքեր փոխել». Աննա Հակոբյանի գրառումը (տեսանյութ)
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է «Ժպիտների քաղաք» հիմնադրամի մեկ տարվա կատարած աշխատանքների մասին պատմող փոքրիկ ֆիլմ:
Նա մասնավորապես գրել է.
«Ձեզ եմ ներկայացնում «City of smile/Ժպիտների քաղաք» հիմնադրամի մեկ տարվա կատարած աշխատանքների մասին պատմող փոքրիկ ֆիլմը: Այս մեկ տարվա ընթացքում մենք ոչ միայն օգնել ենք քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող 240 երեխայի և երիտասարդի այլև բազմաթիվ միջոցառումներ ենք իրականացրել՝ ապահովելու նրանց լավ տրամադրությունը, նրանց ինտեգրումը հասարակությունում, հիվանդության ու բուժման հնարավորինս թեթև ընթացքը»: