ԵՊՀ-ում դասադուլը շարունակվում է. պահանջում են Արայիկ Հարությունյանի հրաժարականը (ուղիղ)
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները շարունակում են դասադուլը։ Պահանջը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականն է։
Հիշեցնենք, որ դասադուլը սկսվել է նոյեմբերի 6-ից և դրա պատճառը նախարարության նախաձեռնած «Բարձրագույն կրթության մասին» օրինագիծն է, որով առաջարկվում է բուհերի ոչ մասնագիտական ֆակուլտետներում հայեցողական դարձնել այժմ պարտադիր համարվող «Հայոց լեզու» և «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումը: