Ամերիկացին դանակով հարձակվել է «Երեխա Թրամփ»-ի վրա
ԱՄՆ-ի Ալաբամա նահանգում տղամարդը դանակով հարձակվել է 6 մետր բարձրություն ունեցող «երեխա Թրամփ» փուչիկի վրա։ Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Դեպքը տեղի է ունեցել շաբաթ օրը՝ ֆուտբոլային խաղից հետո, որին ներկա է եղել նաև Դոնալդ Թրամփը։ Փուչիկը եղել է ֆուտբոլային դաշտի տարածքում, որով մարդիկ իրենց բողոքն են արտահայտել Թրամփի դեմ։
Հենց այդ ժամանակ էլ տղամարդը դանակով հարվածել է փուչիկին։ Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել։