«Բավարիա» - «Բորուսիա Դորտմունդ»՝ 4։0
Գերմանիայի առաջնության 11-րդ տուրում՝ «Բավարիան» սեփական հարկի տակ մրցեց «Բորուսիայի» հետ։ Խորվաթ Նիկո Կովաչի հրաժարականից հետո «Բավարիան» հանդես է գալիս նրա օգնական, 54-ամյա գերմանացի Հանս-Դիտեր Ֆլիկի ղեկավարությամբ։
Մյունխենյան թիմը 4։0 հաշվով հաղթեց դորտմունդցիներին։ Դուբլի հեղինակ դարձավ «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին։
Այսպիսով, «Բավարիան» 21 միավորով երրորդ տեղում հայտնվեց՝ հավասարվելով նույնքան միավոր ունեցող «ՌԲ Լայպցիգին», որը գոլերի տարբերությամբ առաջ է։