Վրաստանում պահանջում են քրգործ հարուցել ԼԳԲՏ թեմայով ֆիլմ նկարահանած ռեժիսորի դեմ
«Վրացական երթ» ուլտրաազգայնական շարժման առաջնորդ Սանդրո Բրեգաձեն պահանջում է քրեական գործ հարուցել «Իսկ հետո մենք պարեցինք» ֆիլմի ռեժիսոր Լևան Ակինի դեմ, հայտնում է newsgeorgia.ge-ն։
Բրեգաձեն պնդում է, որ Ակինը անչափահասներին, առանց նրանց ծնողների համաձայնության, ներգրավել է ԼԳԲՏ թեմայով ֆիլմի նկարահանումների մեջ։ Ինչպես հայտնի է «Իսկ հետո մենք պարեցինք»-ը 2018թ․ ամռանը նկարահանել են Թբիլիսիում։