Այկիկենդո և Թենգսուդո կարատեի հավաքականները վերադարձել են հաղթանակներով (ֆոտո)
Հոկտեմբերի 21-28 հյուսիսային Կիպրոսում կայացել է ԻՏՖ ԳՏՖ թաեքվոնդոյի Եվրոպայի առաջնություն, որին մասնակցում էին նաև Հայսատանի Այկիկենդո և Թենգսուդո կարատեի հավաքականները:
Թիմը ներկայացնում էր 5 մարզիկ տարբեր քաշային կարգում: Հավաքականը գլխավորում էր ֆեդերացիայի նախագահ Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Դավիթ Աթանեսյանը:
Մեր մարզիկները գրանցեցին լավագույն արդյունքներ, ունեցան երկու Եվրոպայի չեմպիոն` Վաչե Մաթեվոսյանը և Տարոն Մուսեյանը: Գերեզանց մենամարտելով եզրափակիչ մենամարտերում` նրանք հաղթեցին տարբեր ազգերի ներկայացուցիչներին և գրավեցին պատվավոր 1 տեղում:
Մարզիկներից Վարդգես Մաթեվոսյանը դարձավ արծաթե մեդալակիր: Վազգեն Ոսկանյանը և Մաքս Ալավերդյանը բրոնզե մեդալով վերադարձան։
Հավաքականը 24 պետության մեջ զբաղեցրեց 6 րդ տեղը։
«Եթե Հայաստանի հանրապետութանն իշխանությունները մեր մարզիկներին ուշադրություն դարձնեն, և հավաքականը մեկնի ո'չ թե 5, այլ 12 հոգով, վստահ եմ` մենք կլինենք 1-ին կամ 2-րդ հորիզոնականում` թիմային հաշվարկով»,-NEWSPRESS.am-ի հետ զրույցում ասաց Ֆեդերացիայի նախագահ Դավիթ Աթանեսյանը:
Այս մրցաշարից հետո, նոյեմբերի 1-3 Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում տեղի ունեցավ Ֆրանս Բոքս Սավատե Կովկասի առաջնությունը, որին մասնակցում էին Հայաստանի, Վրաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի և Իրանի մարզիկները: Հայաստանի հավաքականը մասնակցեց 8 լավագույն մարզիկներով և գրանցեց լավ արդյունքներ:
Ունեցանք 3 «Կովկասի չեմպիոն». Էրիկ Արաբաչյան, Սարգիս Խաչատրյան և Դավիթ Շահբազյան:
Արծաթե մեդալակիր դարձան Ալեքս Ստեփանյանը, Լյովա Մկրտչյանը, Արսեն Ավետիսյանը, Նարեկ Ասատրյանը: Գրիգոր Բալյանը բրոնզե մեդալով պարգևատրվեց։