Աշխարհահռչակ Ռոման Պոլանսկին մեղադրվում է բռնաբարության մեջ
Ֆրանսիացի դերասանուհի Վալենտինա Մոնյերը հայտնի ռեժիսոր Ռոման Պոլանսկիին մեղադրել է 1975 թվականին իրեն բռնաբարելու մեջ:
Այդ ժամանակ դերասանուհին 18 տարեկան է եղել: Դերասանուհու խոսքով՝ ինքը Պոլանսկիինհետ ծանոթացել է Շվեյցարիայի հանգստյան տներից մեկում, որտեղ Պոլանսկին նրան իր համար է հրավիրել, այնուհետև ծեծել ու բռնաբարել:
Պոլանսկիի փաստաբանը հերքել է մեղադրանքը, բացի այդ նրա դեմ քրեական գործ չի կարող հարուցվել, քանի որ հնարավոր բռնաբարության դեպքը վաղեմության ժամկետ ունի: