Չիլիում իրավիճակը գնալով դառնում է անկառավարելի
Չիլիում հերթական հակակառավարական ցույցերից հետո անկարգություններ են սկսվել: Չիլիի մայրաքաղաքում վանդալիստական գործողություններ են կատարվել տեղի մասնավոր բարձրագույն ուսումնական հաստատությունում, որը գտնվում է հրապարակի մոտ, և որտեղ ցույցեր են անցկացվում:
Մի խումբ ցուցարարներ փողոցներում մեքենայի անիվներ ու աղբամաններ են այրել, ջարդել են հարակից շինությունների պատուհանները, տուժել են նաև մի քանի եկեղեցիներ:
Ոստիկանները ցուցարարներին ցրելու համար ջրցան մեքենաներ ու արցունքաբեր գազ են օգտագործել: