Պարո’ն Երիցյան, մի օր որ դուք էս աթոռին կնստեք և կվարեք նիստը՝ գրածները տառացի կմեկնաբանեք Ձեր ձևով․ Տիգրան ԱվինյանԱլեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Լիտվայում էՍուտ է ասել, սուտ է ասում․ Վահե Հովհաննիսյան«Տիմոշա» ՍՊԸ արտադրության հալվաներում հայտնաբերվել է «Կադմիում»Որքան ժամանակով է որակազրկվելու ՌոնալդունԱնհնար է ունենալ մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգ` առանց հանրային համերաշխության․ ՄԻՊ Ռուսաստանի հետ առճակատման վտանգավորության ու անթույլատրելիության սահմանը1000 տիրազուրկ հորերից ջուրը հոսում է Թուրքիա. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 199․ «Ժողովուրդ»Ոստիկանության ողջ համակարգին մաղթում եմ ազնիվ ծառայություն պետությանն ու պետականությանը, ոչ թե ինչ-ինչ խմբերի ու խմբային շահերի. Աշոտ ԱհարոնյանԲա թե՝ «ժողովրդավարության բրենդ», «ժողովրդավարության բաստիոն».... «Փաստ»Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանաՀերթական սրբապղծությունը․ «Հրապարակ» Մեզ համար հիմք է հանդիսանում Ալմաթիի հռչակագիրը․ ԵՄ դեսպանը` ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների և ՀՀ-ի վրա հնարավոր հարձակմանը Եվրամիության արձագանքի մասին․ «Ժողովուրդ»Լարսը բաց էՀիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն. «Փաստ»Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու տեսահոլովակը 2 միլիոնից ավելի դիտում է ունեցել․ «Հրապարակ» ՀՀ տարածքում կան փակ ճանապարհներՊատգամավորին ստիպեցին «փոշմանել». «Ժողովուրդ»Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են. «Փաստ»Հրդեհ՝ Հարթագյուղ գյուղումՏավուշի թեմայից հետո ՔՊ-ում շատերն են նման տհաճ միջադեպերի մեջ հայտնվում, բայց չեն բարձրաձայնում․ «Հրապարակ»«Freedom House»-ի տարեկան զեկույցի համաձայն՝ ՀՀ դատական համակարգը 7 բալային համակարգի սանդղակով գնահատվել է 2.75 միավորով. «Ժողովուրդ»Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ»Ովքեր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքինԱյսօր հայտնի կդառնա, թե որ երեք դատավորներն են գնում ՄԻԵԴ. «Ժողովուրդ»Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը». «Փաստ»Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությունը հուսով է, որ Իսրայելը հակահարված չի տա ԻրանինՍևանա լճի մակարդակն անցյալ տարվա համեմատ ցածր է մնում ԱՄՆ-ը չի կարող ստիպել Իսրայելին հրաժարվել Իրանին պատասխանելուց. փորձագետԱմասիայում փրկարարները գետից դուրս են բերել «Toyota»-ն Գրոսմայստեր Էլինա Դանիելյանը՝ Ավստրիայի թիմային չեմպիոն Նախարարությունը մեծ ջանքեր է գործադրել․ Հայրապետյանը ամփոփել է պաշտոնավարման 100 օրը Թուրքական իշխանությունն է միշտ առաջ տարել Ցեղասպանության զոհերի թիվը կասկածի տակ դնելու գաղափարը Երևանում հայտնաբերվել է ԱՄՆ քաղաքացու նկատմամբ զինված ավազակային հարձակում կատարողը Արցախից բռնահանումից հետո ՀՀ-ում լույս աշխարհ են եկել 420 մանուկներ Նրանք, որ իրենց քաղաքական գործիչ են հայտարարել, պետք է պատասխանեն «ինչ անել» հարցին. Դանիելյան Պետությունը ոչ բարով ներկայացնող բարձրաստիճան այս պաշտոնյայի համար պաշտոնը անհագ հարստանալու համար է. Սողոմոնյան ՀՀ-ն և Ադրբեջանը շատ մոտ են «Խաղաղության պայմանագրին», պակասում է Ադրբեջանի քաղաքական կամքը․ դեսպան Փաշինյանի նյարդաջղաձգումների հետևանքով բանտում հայտնված տղաները գիտեն՝ ինչի համար են այդտեղ. Աբրահամյան Մերձավոր Արևելքում էսկալացիայի խորացումը վտանգավոր է Հայաստանի համար Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 184 խեցգետնաորսիչ, խեցգետիններին բաց են թողել լիճ Ալեն Սիմոնյանը պարգևատրել է ոստիկանության գնդապետի և մայորի Ցուցմունք տալու միջնորդության մերժումը կամ հարցաքննության հետաձգումը ապօրինություն է․ Ներսիսյան Ֆրանկոֆոնիայի խաղերի ազգային կոմիտե կստեղծվի. հայտնի է կազմը Իրանական հարձակումն Իսրայելի դեմ խիստ անհամաչափ էր . Դևիդ ՔեմերոնՇղթայական ավտովթար՝ Երևանում՝ ԱՄՆ դեսպանատան մոտ. մանրամասներ Stop Nikol. ՔԻՀԿ-ն կուսումնասիրի Վահագն Չախալյանին բերման ենթարկելու դեպքը ԵՊՀ ուսխորհուրդը նշում է հիմնադրման 30 ամյակը․ ՈՒՂԻՂԱլեն Սիմոնյանը հանձնարարեց իրավապահ մարմիններին Սամվելի նկատմամբ քրեական հետապնդում հարուցել Նոյեմբերի 9-ի թղթի նախագծում Տավուշի գյուղերի հանձնման կետ կար, Նիկոլն ասել է՝ հանենք, ես կհանձնեմ (տեսանյութ)
Մամուլ

«Ժողովուրդ». Հենրիխ Մխիթարյանի մայրը ամոթանք է տվել «իմքայլականներին» ֆուտբոլի թեման քաղաքականացնելու համար

«Ժողովուրդ» թերթը գրում է․

«Երբ ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը նոյեմբերի 6-ին Աբրահամ Խաշմանյանին Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ նշանակեց, ՀՖՖ գործկոմի շատ անդամներ գրոհ սկսեցին նրա դեմ։

«Ժողովուրդ» օրաթերթին բացառիկ տեղեկություններ են հասել ՀՖՖ գործկոմի նիստից. մասնավորապես` ներկաների մոտ տպավորություն է եղել, որ ԱԺ պատգամավորներ Ռուբեն Ռուբինյանն ու Արեն Մկրտչյանը պլանավորած են եղել տապալելու նիստը՝ պնդելով, թե ՀՖՖ կանոնադրությունը խախտվել է։ Վանեցյանն էլ հակադարձել է, որ ընդամենը տեխնիկական վրիպակ է եղել։ Խնդիրն այն է, որ ՀՖՖ նախկին կանոնադրությամբ է մարզչին գործկոմը նշանակում, իսկ հունիսին ընդունված նոր կանոնադրությամբ՝ նշանակողը ՀՖՖ նախագահն է։

Ու երբ Վանեցյանը պարզաբանել է, որ նշանակման պահին կանոնադրությունը պետռեգիստրում դեռեւս հաստատված չի եղել, այլ հաջորդող օրն է հաստատվել, աղաղակողներն ընկրկել են։ Նիստի ընթացքում երիտասարդ պատգամավորներին նախատել է Հենրիխ Մխիթարյանի մայրը՝ գործկոմի անդամ Մարինա Թաշչյանը՝ ամոթանք տալով պարզ հարցն այդպես քաղաքականացնելու համար:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` «հարձակվողները» արձագանքել են, թե չեն ուզում` լարվածություն ստեղծվի: Հակոբ Սիմիդյանն ասել է՝ պարզապես լավ կլիներ նախապես տեղյակ լինեինք: Վանեցյանն է հակադարձել՝ տեղեկանալ ու մարդկային շփում էիք ուզում, կարող էիք գալ կամ զանգել:

Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների` Սուրեն Աբրահամյանը, որ գործկոմը ներկայացնող «ծանր քաշայիններից» է, խրատական խոսք է ասել: Թեժ մթնոլորտը, ի վերջո, պարպվել է, երբ Վանեցյանն առաջարկել է կողմ քվեարկել Խաշմանյանին, ու, ըստ էության, դատարկ տեղը փոթորկվողները մի մարդու պես կողմ են քվեարկել:

Ալեն Սիմոնյանը, որ գործկոմի նիստում լռել է, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել Է. «Արտառոց ոչինչ չի եղել»: Գործկոմի մյուս ներկայացուցիչ, դատավոր Արթուր Օհանյանն ասել է. «Տեխնիկական թյուրիմացություն է ընդամենը եղել, աշխատանքային հարաբերություն է»: Սուրեն Աբրահամյանն ամփոփել է. «Բոլորի մտահոգությունն էլ կանոնադրությունը պահելն էր, շահագրգիռ, բովանդակային քննարկում եղավ, ընգծված ողջույններով հաստատեցինք Աբրահամի թեկնածությունը»: Իսկ լրագրողներին այս ամենը բացատրելու գործառույթն իր վրա է վերցրել Վանեցյանը։
Ու այսքանից հետո հարց է առաջանում` եթե պիտի կողմ քվեարկեիք գլխավոր մարզչի թեկնածությանը, աղմկելու իմաստը ո՞րն էր»։

Մանրամասները` թերթի այսօրվա համարում