«Բարսելոնա»-ն պատրաստ է վաճառել Լուիս Սուարեսին «Ինտեր-Մայամի»-ին
«Բարսելոնա»-յի հարձակվող Լուիս Սուարեսի ծառայություններով հետաքրքրված է «Ինտեր-Մայամի»-ն։ Այս մասին տեղեկանում ենք ESPN-ից։
Կատալոնական թիմում մտածում են, որ 33-ամյա Սուարեսն արդեն այն չէ, և պետք է իրեն փոխարինող գտնել։ «Ինտեր-Մայամի»-ն էլ իր հերթին պատրաստ է գնել Սուարեսին։
Նշվում է նաև, որ կատալոնական ակումբը պատրստ է վաճառել Սուարեսին, քանի որ հակառակ դեպքում ստիպված կլինի նրան անվճար բաց թողնել։