Կիլիան Մբապեին չի հետաքրքրում «ՊՍԺ»-ի առաջարկած նոր պայմանագիրը․ Marca
Ֆրանսիական «ՊՍԺ»-ն կարող է մնալ առանց Կիլիան Մբապեի։ Այս մասին տեղեկանում ենք Marca պարբերականից։
Փարիզյան թիմը ցանկանում է երկարաձգել պայմանագիրը Մբապեի հետ, սակայն 20-ամյա ֆրանսիացուն դա չի հետաքրքրում։
Փարիզյան ակումբը պատրաստ է բարձրացնել Մբապեի աշխատավարձը և նրան տալ տարեկան այնքան, որքան տալիս է Նեյմարին՝ 33 միլիոն եվրո։
Ընդգծենք, որ դեռ նախորդ տարվանից Մբապեն ակնարկել էր, որ ցանկանում է հեռանալ փարիզյան ակումբից։