Ճապոնիայի օդանավակայաններից մեկը փակվել է, քանի որ տարածքում անօդաչու թռչող սարք է հայտնվել
Ճապոնիայի Կանսայ օդանավակայանը փակվել է այն ժամանակ, երբ օդանավակայանի տարածքում նկատել են անօդաչու թռչող սարք։ Այս մասին տեղեկանում ենք TACC-ից։
Նշվում է, որ սա արդեն երկրորդ դեպքն է այս շաբաթվա ընթացքում։ Նոյեմբերի 7-ին ևս փակվեց օդանավակայանը, քանի որ աշխատակիցները նկատել էին անօդաչու թռչող սարք և արդյունքում մոտ 30 թռիչք հետաձգվեց։
Օդանավակայանի աշխատակիցներն ու ոստիկանությունը փորձում են պարզել այս ամենի բոլոր հանգամանքները։