Ասանժի հայրը վախենում է, որ իր որդուն բանտում կարող են սպանել
WikiLeaKs-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի հայրը՝ Ջոն Շիպտոնը նշել է, որ վախենում է իր որդու կյանքի համար։ Այս մասին տեղեկանում ենք Daily Mail-ից։
Նա նշել է, որ շատ զարմացած է, որ իր որդին դեռ բանտում է։
Շիպտոնն ընդգծել է, որ իր որդին կարող է մահապատժի ենթարկվել 9 տարվա հետապնդումից հետո, որի ժամանակ փորձել է պարզել ԱՄՆ-ի զինվորական հանցագործությունները։