Հրապարակվել են Մեծ Բրիտանիայում մահացած 39 միգրանտների տվյալները
Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը հրապարակել է 39 միգրանտների անունները, որոնց մահացած գտել էին բեռնատարում։ Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից։
Ոստիկանապետ Տիմ Սմիթը նշել է, որ ոստիկանության առաջնային նպատակն է պատշաճ կերպով զոհվածների հարազատներինն հայտնել իրենց մտերիմների մահվան մասին։
Զոհվածներից 24-ը տղամարդիկ են, 5-ը՝ կանայք և 10 անչափահաս։ Այլ մանրամասներ դեռ հայտնի չեն։