Պայթյուններ Բիշքեքում. կան տուժածներ
Բիշքեքի կենտրոնում տեղի ունեցած պայթյունների հետևանքով նախնական տվյալներով առնվազն 10 մարդ է տուժել:
Պայթյունները տեղի են ունեցել քաղաքի արագ սննդի կետերից մեկում: Ականատեսների խոսքով՝ սկզբում մեկ պայթյուն է հնչել, որին հաջորդել են ևս երկուսը:
Նախնական տվյալներով՝ պայթյունների պատճառը սննդի կետում տեղադրված գազի բալոններն են եղել: