Եկեք համախմբվենք մեր ջանքերում՝ պաշտպանելու Արցախի ժողովրդի շահերն ու իրավունքները․ Արտակ Բեգլարյան Օգնության հասած ավտոմեքենան այրվել է, կրակը տարածվել է «Եթե ասեն` կա՛մ պետք է տաս այս բնակավարը ՀՀ տարածքից, կա՛մ պատերազմես, կպատերազմենք»․ Սիմոնյան «Նիկոլը թույլ չի տա, որ Արցախի վտարանդի կառավարություն լինի»․ ադրբեջանաթուրքական մամուլը ցնծում է ՀՀ և Ադրբեջանի ԱԺ նախագահները կրկին կհանդիպեն․ Սիմոնյանը մանրամասներ է հայտնում նախորդ հանդիպումից Սուրեն Պապիկյանը հետևել է զորավարժությանը, հանձնարարականներ է տվել Շոլցն ահաբեկչություն է անվանել ենթակայանի հրկիզումը, որը անջատել է Tesla գործարանի հոսանքըՍիրեցե՛ք իրար, հեռո՛ւ մնացեք ամեն տեսակ ատելությունից, ներքին բևեռացումից․ Արամ Ա ՀՀ ԱԳՆ-ն տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրադրությունը ներկայացրել է Կորեային Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան Ռուսաստանը չի պատրաստվում կռվել ՆԱՏՕ-ի հետ, մենք պաշտպանում ենք մեր պատմական տարածքները․ Պուտին Վթարային ջրանջատում է սպասվում մի շարք հասցեներում Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ոստիկանություն Բաղանիսցիները զայրացած են, վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն ԱՄՆ-ում իրականացված հարցման արդյունքները ցույց են տվել, որ Բայդենն առաջատար է ԹրամփիցՎիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Փաշինյանը ևս մեկ անգամ ցնցեց Հայաստանը՝ բացահայտելով հերթական զիջումների պատրաստակամությունը Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Հենց ՀԱՊԿ-ն է աջակցել Երևանին ծանր իրավիճակներում, ՀՀ իշխանությունը չի խոսում դրա մասին․ Լավրով
ՀՀ ղեկավարությունը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրով
Ապացույցներ են ձեռք բերվել «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչների և ուկրաինացի ազգայնականների միջև ԱԺ պատգամավորները գործուղվում են Բեռլին Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Բաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը «հռչակում է» ռազմական Ռուսաստանը հմտորեն օգտագործում է Ուկրաինայի Զինված ուժերի թույլ կողմերը. Ֆրանսիացի գեներալՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ․ Լարսը բաց է Երեկ թատերական աշխարհում ամենաիսկական տոն էր, որտեղ պարգևատրվեցին տարբեր անվանակարգերի լավագույնները, ի հայտ եկան նոր տաղանդավոր բացահայտումներ․ Իվետա Տոնոյան Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Հայտնի է Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրը Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն «Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններինՀայկազ Բաղմանյանը հերքում է Սուրիկ Խաչատրյանից 10 մլն դրամ պարտք վերցնելը․ Հետք Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը Թուրքիան զինամթերք կարտադրի Ուկրաինայի համարՄարտի 29-ին դադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըԼույս է տեսել «Լսիր իմ ձայնը» երգերի հավաքածուն՝ ի հիշատակ Կրոկուսում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի (տեսանյութ)«Միր» քարտերի սպասարկումը, բացի ՎՏԲ բանկից, մնացած բանկերում արգելելու որոշման խախտումը կդնի լուրջ խնդիրների առաջ․ ԹունյանՓաշինյանը որոշել է Ստեփանակերտի էլիտային ահաբեկել՝ «ցուլերի» զայրույթը մեղմելու նպատակով․ քաղաքագետԲաքուն ռազմական է հռչակում մարզամշակութային համալիրը (լուսանկարներ)Վթարի պահին Կուրսկի կենտրոնում ավտոբուսի արգելակները խափանվել են, այն բախվել է մի քանի մեքենաների և մխրճվել կանգառի մեջ․ 6 մարդ վիրավորվել է (տեսանյութ)Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. ՍաղաթելյանԱշոտ Նավասարդյանի հիշատակը վառ են պահում այն երիտասարդները, որոնց համար Արցախի էջը փակված չէ. ԴանիելյանՄեր ազգի ճակատագիրը պարբերաբար կրկնվում է. Աշոտ Նավասարդյանի դուստր (տեսանյութ)Crocus City Hall-ում ահաբեկչություն իրականացնողները եղել են թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ազդեցության տակՀատկացումներ՝ Սերգեյ Փարաջանովի և Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակների հոբելյանական միջոցառումների պատշաճ կազմակերպմանըԱնցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացելԱրարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի՝ Բելառուսի ներկայացրած անհամապատասխանությունների հավաստիությունը ստուգելու համար. ՍԱՏՄՀայաստանից միայն տրաֆարետն է մնացել, բովանդակություն չկա. Շարմազանով (տեսանյութ)
Մամուլ

«Իրատես». Չեք ուզում սպասել‚ գումար վճարեք և բուժվեք. հիվանդին հիվանդանոցի դռնից հետ են ուղարկում

«Իրատես» թերթը գրում է.

«Իշխանություններն անընդհատ տարփողում են առողջապահության ոլորտում իրենց հաջողություններն ու ձեռքբերումները‚ սակայն հիվանդանոցների դռներն ընկած մարդիկ արձանագրում են‚ որ վերջին մեկուկես տարվա ընթացքում այս ոլորտում կատարված փոփոխությունները հանգեցրել են շատ ու շատ բացասական հետեւանքների։

Խոսքը‚ մասնավորապես‚ պետպատվերի շրջանակներում բուժվող հիվանդների մասին է։ Եթե նախկինում հիվանդին ընդունում էին հիվանդանոց եւ հընթացս կազմակերպում թղթաբանությունը‚ հիմա ընթացակարգը փոխվել է։ Հաշմանդամության կարգ ունեցողները, եթե պետպատվերի շրջանակներում հիվանդանոցային բուժման կարիք ունեն‚ նախ պետք է հերթագրվեն։

Անգամ եթե հիվանդի վիճակը ծանր է‚ պետք է փաստաթղթերը ներկայացնեն հիվանդանոց‚ հիվանդանոցը դրանք ուղարկի առողջապահության նախարարություն‚ նախարարությունն էլ կայացնի որոշում՝ հիվանդը պե՞տք է բուժվի պետպատվերի շրջանակներում‚ թե՞ ոչ։ Եվ այդ ամենը տևում է օրեր։

Անգամ եթե հիվանդի վիճակը ծանր է‚ անհապաղ բուժօգնության կարիք ունի‚ պետպատվերով բուժում ստանալու համար ստիպված է հերթագրվել ու սպասել իր հերթին։ Իսկ եթե հիվանդը դժգոհում է‚ պատասխանը մեկն է՝ չեք ուզում սպասել‚ գումար վճարեք եւ ստացեք ձեր բուժումը։

Ժամանակին‚ երբ նման պատմություններ լսում էինք արտասահմանում բնակվող մեր հայրենակիցներից‚ զարմանում էինք՝ միթե հնարավոր է բուժման կարիք ունեցող հիվանդին հետ ուղարկել հիվանդանոցի դռնից‚ ու հազար անգամ փառք էինք տալիս Աստծուն‚ որ մեզ մոտ նման պրակտիկա չկա։

Տրամաբանությունը հուշում է‚ որ ցանկացած փոփոխություն պետք է միտված լինի քաղաքացիների կյանքի որակի բարելավմանը‚ ընթացակարգերի պարզեցմանը‚ բայց այն‚ ինչ վերջին մեկուկես տարում պարտադրում են մեզ (տվյալ դեպքում՝ առողջապահության ոլորտում)‚ լրիվ հակառակ տրամաբանությունն ունի։ Նույն կերպ դժգոհում են նաեւ պոլիկլինիկաների այցելուները։ Ցանկացած բժշկի մոտենալիս նախապես պետք է հերթագրվեն‚ ժամ նշանակեն‚ ինչը‚ սակայն‚ չի գործում։ Թեեւ նշանակված ժամ կա‚ սակայն քաղաքացիները ստիպված են լինում ժամերով սպասել բժշկի մոտ մտնելու համար։

Ընդ որում‚ կատարված փոփոխություններից դժգոհ են ոչ միայն հիվանդները‚ այլեւ բժիշկները»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում