Instagram-ի հիմնադիրը ընկերությունը կվաճառի Ցուկերբերգին
Ինսթագրամի հիմնադիր Կևին Սիստրոմը նշել է, որ մտադիր է ընկերությունը նորից վաճառել Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգին։ Այս մասին տեղեկանում ենք Business Insider կայքից։
Նա մասնավորապես լրագրողի հարցին պատասխանել է և ասել․ «Երբ ինչ-որ մեկը գալիս է ու ձեզ 1 միլիարդ դոլար առաջարկում, դուք ի՞նչ եք ասում»։
2012 թվականին Facebook ընկերությունը գնել է Instagram ընկերությունը 1 միլիարդ դոլարով։