Արմեն Սարգսյանի հրամանագրերով Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ են նշանակվել
Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով Դանիել Մխեյանն ու Արմինե Մելիքսեթյանը նշանակվել են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Նախագահը հիմք է ընդունել Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2019 թվականի հոկտեմբերի 31-ի ԲԴԽ-73-Ո-167 և ԲԴԽ-73-Ո-168 որոշումներով ներկայացված առաջարկությունները։