Էռնեստո Վալվերդեն կհեռացվի
Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն կհեռացվի պաշտոնից: Այս մասին հայտնում է AS սպորտային պարբերականը:
Կայքը նշում է, որ Վալվերդեն կհեռացվի այն ժամանակ, երբ հաջող բանակցություններից հետո թիմը պայմանավորվածություն ձեռք բերի նոր գլխավոր մարզչի հետ:
Այս պահին դեռևս հստակ անուն չկա, սակայն որոշ աղբյուրներ նշում են, որ Վալվերդեն կմնա մինչև ամառ, երբ EURO-2020-ից հետո թիմը ղեկավարի Ռոնալդ Կումանը: