«Միլան»-ը ցանկանում է գնել Իվան Ռակիտիչին
«Միլան»-ի սպորտային տնօրեն Զվոնիմիր Բոբանն աշխատանքներ է տանում, որ թիմ բերի Իվան Ռակիտիչին: Այս մասին տեղեկանում ենք Milanac.ru կայքից:
Ռակիտիչին ցանկանում են գնել շատ ակումբներ և այդ պայքարին միացավ նաև միլանյան ակումբը: Ակումբը ցանկանում է վաճառել Ֆրանկ Կեսսիեին, ում փոխարեն թիմ կհրավիրի Ռակիտիչին:
Հիշեցնենք, որ Ռակիտիչը քիչ խաղաժամանակ ստանալու պատճառով ցանկանում է հեռանալ «Բարսելոնա»-ից: